Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

ԲԿ-ներում անորոշ վիճակ է. նախարարի հրաման չկա, ապահովագրական համակարգը փաստացի չի գործում

ԲԿ-ներում անորոշ վիճակ է. նախարարի հրաման չկա, ապահովագրական համակարգը փաստացի չի գործում
05.01.2026 | 17:29

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոստացել էր, որ 2026 թ. հունվարի 1-ից լիարժեք կգործի առողջության ապահովագրության համակարգը: Այսօր հունվարի 5-ն է` 2026 թ. առաջին աշխատանքային օրը, և ԲԿ-ներում չգիտեն` ինչպես պետք է աշխատեն, քանի որ ասացին` նախարարի հրաման դեռ չկա: Թե´ հիվանդանոցներում, թե´ պոլիկլինիմաներում բժիշկները անհասկանալի իավիճակում են հայտնվել, քանզի ո՛չ հրաման ունեն, ո՛չ ուղեցույց, ո՛չ էլ ֆինանսավորման ձև, որ իմանան` ինչպես վարվել ապահովագրական համակարգի շահառու պացիենտների հետ: Օրինակ` պացիենտը, որ դիմել է հետազոտության կամ բուժօգնության, պե՞տք է դրա դիմաց վճարի, թե՞ ոչ, այս հարցի պատասխանը, գոնե այս պահի դրությամբ, ոչ ոք չունի:

Առողջապահության նախարարությունից այս պահին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, պարզվեց` նախարարությունում խառն են, «մեծարգո վարչապետին» են պատրաստվում ընդունել:

Փաստորեն, ոչ միայն «Արմեդ» համակարգը նորմալ չի գործում, ինչի մասին գրել էինք երեկ, այլև նախարարի հրամանն անգամ չկա, մինչդեռ Ավանեսյանը վստահեցնում էր, թե հունվարի 1-ից անխափան կաշխատի համակարգը:

Վահե Մակարյան

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ